Դասընթացը նախատեսված է բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի «տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների համար:
Դասընթացի նպատակը: Մաթեմատիկայի կիրառություններում սովորական դիֆերենցիալ հավասարումները և մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումները կարևոր տեղ են գրավում: Նրանց օգտագործումը ամենաարդյունավետ և տարածված միջոցն է բնագիտության,
տեխնիկայի և հասարակագիտության տարբեր ոլորտների զանազան կիրառական խնդիրների լուծման համար:
Բազմաթիվ իրական պրոցեսներ լրիվությամբ նկարագրվում են դիֆերենցիալ հավասարումների օգնությամբ: «Սովորական դիֆերենցիալ հավասարումներ և մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ» դասընթացի
հիմնական նպատակն է տարբեր տիպի դիֆերենցիալ հավասարումների լուծման մեթոդների շարադրանքը և դրանց կիրառումը:
Կրեդիտ/կրեդիտ ժամ -5/150 ժամ/
Ընդհանուր լսարանային ժամեր -64
Դասախոսություն -32
Գործնական -32
- Դասընթաց ստեղծող: Էլյա Ժամակոչյան